- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ կանանց տոնին նվիրված միջոցառում
2019թ. մարտի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ կանանց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամբիոնի անդամները, տարբեր մասնագիտությունների ուսանողներ, մասնակցում էին «Օտար լեզուներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:
Կանանց տոնին նվիրված միջոցառման լեզուն ոչ միայն անգլերենն էր, այլև ֆրանսերենը, ռուսերենը և մայրենին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կանանց տոնի նախապատմությունը և տարբեր երկրներում այն նշելու ավանդույթները:
Ներկաներն ունկնդրեցին երգեր և բանաստեղծություններ անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և ուկրաիներենով, ականատես եղան նաև պարային գեղեցիկ կատարման:
Միջոցառման վերջում ուսանողները բարեմաղթանքներով բացիկներ և ծաղիկներ նվիրեցին միջոցառմանը ներկա դասախոսներին:
Ապա ելույթ ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանը՝ գեղեցիկ միջոցառման համար իրենց գոհունակությունը հայտնելով ուսանողներին և նրանց մաղթելով միշտ լինել նույնքան ստեղծագործ ու եռանդուն, ուսման մեջ ցուցաբերել բարձր առաջադիմություն: