- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» հանրակրթական առարկային վերաբերող առաջին սեմինար-քննարկումը ուսուցիչների հետ
2019թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնատար Գ.Հովհաննիսյանի հանդիպումը Իջևանի Ս.Սարգսյանի անվան թիվ 1 և Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցների 2-4-րդ դասարանների ուսուցիչների հետ:
Բանախոսությունը վերաբերում էր «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի թեմատիկային:
Գ.Հովհաննիսյանը պատասխանեց ուսուցիչների հարցերին, ընդհանուր կերպով ներկայացրեց իր տեսակետներն ու մտահոգությունները:
Նա ընդգծեց, որ նման հանդիպումները նպատակ ունեն ինչպես վերհանել դասավանդման ընթացքում ուսուցիչների առջև ծառացած խնդիրները, այնպես էլ նրանց ցուցաբերել մեթոդական և մասնագիտական օգնություն:
Ուսուցիչները ողջունեցին նախաձեռնությունը և առաջարկեցին այդպիսի հանդիպումներ կազմակերպել հաջորդ ուսումնական տարվա սկզբին իրենց կողմից նախապես ներկայացված առաջարկների ու դիտողությունների քննարկման ձևաչափով: