- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Դպրոցներում շարունակվում են մասնագիտական կողմնորոշման աշխատանքները
2019թ. ապրիլի 3-12-ը ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները և տարբեր ամբիոնների դասախոսներ մասնագիտական կողմնորոշման զրույցներ ունեցան Իջևանի շրջանի 4 գյուղերի, Այրում խոշորացված համայնքի, Բերդի տարածաշրջանի 3 գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցների և Դիլիջանի ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ:
Սարիգյուղի և Խաշթառակի միջնակարգ դպրոցներում զրույցներ վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը:
Այրումի, Արճիսի, Պտղավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը և նույն բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
Ծովագյուղի միջնակարգ և Դիլիջանի ավագ դպրոցների աշակերտների, Դիլիջանի պետական և Դիլիջանի պետական բժշկական քոլեջների ուսանողների հետ հանդիպումներ ունեցան Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը և ՄԿՊԿ բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանը:
Վազաշենի, Պառավաքարի և Վ.Ծաղկավանի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը:
ՄԿՊԿ բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ով ներկա էր վերոնշյալ դպրոցների մեծ մասում կայացած հանդիպումներին, նաև հանդիպումներ ունեցավ Ն.Ծաղկավանի և Տավուշի միջնակարգ դպրոցներում:
Հանդիպումների ժամանակ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները, բաժանեցին բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ, պատասխանեցին աշակերտների հարցերին: