- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ուսումնական պրակտիկայի շրջանակներում «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր
2019թ. ապրիլի 18-ին և 23-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման II կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանի ուղեկցությամբ իրականացրին ճանաչողական այցեր:
Ապրիլի 18-ին նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ ծանոթացան թանգարանի գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թանգարանում նրանց ուղեկցող գիտաշխատողին:
Նույն օրը ուսանողներն այցելեցին Իջևանի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցիներ, ծանոթացան եկեղեցիների պատմությանը, եկեղեցական տոներին, ծիսակարգին և հոգևոր հագուստին:
Ապրիլի 23-ին «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանողները ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Հաղարծին և Գոշավանք եկեղեցական համալիրներ:
Բանահյուսական նյութերն ու դրանց ստեղծման պատմություններն ուսումնասիրելուց հետո ուսանողները ծանոթացան եկեղեցական համալիրների ճարտարապետական առանձնահատկություններին: