- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» սեմինար-թրեյնինգով ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հոգեբանական կենտրոնի մեկնարկը
2019թ. մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հոգեբանական կենտրոն բացվելու կապակցությամբ տեղի ունեցավ «Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» թեմայով սեմինար-թրեյնինգ, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Աշխեն Մկոյանը, ով «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր ղեկավարն է, ունի պրակտիկ հոգեբանի և թրեյնինգներ վարելու յոթ տարվա փորձառություն, անցկացրել է թրեյնինգներ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:
Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:
Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը, ինչպես է այն ազդում մարդկանց կյանքի, ուսման և աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես զարգացնել EQ-ն, ինչու են հույզերը հաճախ խոչընդոտում նպատակին հասնելու ճանապարհին:
Սեմինարի մասնակիցներին բացատրվեցին էմոցիաներն արդյունավետ օգտագործելու 4 կարևոր հմտությունները.
Թրեյնինգն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ ուղեկցվելով հոգեբանական խաղ-վարժությունով:
Մասնակիցները նաև իմացան սեփական էմոցիաները ճանաչելու և կառավարելու մի շարք հնարքներ:
«Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» սեմինար-թրեյնինգով ԵՊՀ ԻՄ-ում ազդարարվեց նորաբաց հոգեբանական կենտրոնի գործունեության մեկնարկը: