- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամները մասնաճյուղում հանդես եկան ակնարկային դասախոսությամբ
2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամների՝ Ջոս Միլինեղի, Ֆիլիպ Դրոմզենի, Լորանս Դրոմզենի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը:
Հանդիպման նպատակն էր Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների (Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի համաշխարհային արձագանքների, Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցերի և այլնի) մասին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար ակնարկային դասախոսություն կարդալը:
Ներկա էին Տավուշի մարզպետի խորհրդական Նվարդ Անդրեասյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, համապատասխան մասնագիտության ուսանողներ:
Նախ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Աիդա Մարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հյուրերին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին ժամանել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ հաղորդակցվելու, տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին 2-րդ կիսամյակի կրթաթոշակները հանձնելու և ընդհանրապես ԵՊՀ ԻՄ-ի հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու նպատակով:
Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ և անկաշկանդ քննարկմամբ:
Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ֆրանսիայից ժամանած հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Հանդիպումից հետո հյուրերը նշեցին, որ հաճելիորեն զարմացած են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների գեղեցիկ ֆրանսերեն խոսքից: