- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց առկա ուսուցման՝ 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը
2019թ. մայիսի 18-ից հունիսի 1-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթացավ առկա ուսուցման 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանությունները)՝ 11 մասնագիտության գծով:
ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հավաստմամբ՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացն անցկացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները և անդամները, դասախոսները և ուսանողները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:
2019թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Նարինե Ալբերտի Կոսյանը:
Նույն օրը կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:
Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Ռաֆայելի Մելիքյանը:
Մայիսի 23-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:
Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Արմենի Հարությունյանը:
Մայիսի 25-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական hամալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ, Գագիկ Սուրենի Հարությունյանը:
Նույն օրը տեղի ունեցավ «Հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Ռաֆիկի Հակոբյանը:
Նույն օրը կայացավ և «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկնածու Գոռ Սուքիասի Մանասյանը:
Մայիսի 25-ին տեղի ունեցավ նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Դավիթ Ալեքսանդրի Սողոմոնյանը:
Մայիսի 27-ին կայացավ «Դիզայն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Ռաֆայելի Մելիքյանը:
Հունիսի 1-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ.գ.թ. Գագիկ Գրիգորի Աղաջանյանը:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: