- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ
2019թ. հուլիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները և բուհի աշխատակիցները:
Ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. (01.01.2019-01.07.2019) եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը:
Նա մասնավորապես նշեց, որ 2019թ. հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերը կազմել են 258 մլն 166 հազար ՀՀ դրամ, որի 71%-ը գոյացել է ուսման վարձավճարներից, 15.84 %-ը՝ պետական ֆինանսավորումից:
Ընթացիկ ծախսերի 85%-ն ուղղվել է աշխատանքի վարձատրությանը և դրան հավասարեցված վճարումներին: Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների ընդհանուր գումարը կազմել է մասնաճյուղի ծախսերի 2,4%-ը, կոմունալ վճարումները՝ 3,3 %-ը:
Պարոն Ցուցուլյանն անդրադարձավ ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման և ֆինանսավորման, տարբեր վարչական ստորաբաժանումների համար նախատեսված բյուջետային ծախսերին՝ ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկելով տարեսկզբին ներկայացնել մյուս տարվա համար նախատեսվող ծրագրերի անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:
Տնօրենի պաշտոնակատարը նշեց նաև, որ ոչ տեղացի դասախոսների ուղևորափոխադրման հաճախականության ավելացմանը զուգընթաց մեծացել են գործուղումների ծախսերը:
Խոսելով տարվա ձեռքբերումների մասին՝ Ա. Վ. Ցուցուլյանն աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, իսկ դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, հաշվի առնելով, որ հուլիսի 8-ից նրանք անցնում են հերթական արձակուրդի, մաղթեց արդյունավետ հանգիստ: