- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի տնօրենի նոր պաշտոնակատար
2019թ. օգոստոսի 31-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպումը բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Մայր բուհից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանը նախ ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը, որ 2018թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար նշակակված Ա. Վ. Ցուցուլյանը ս.թ. օգոստոսի 28-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ապա Գ.Գևորգյանը նշեց, որ մինչև ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր խնդիրներ, պարոն Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:
Վերջում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանը մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն: