- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Բուհ-գործատու համագործակցության հարցերը՝ Տավուշի մարզի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում
2019թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Տավուշի մարզպետ պարոն Հայկ Չոբանյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, “GG” ծրագրավորման ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը, “Synergi International Systems” ընկերության տվյալների շտեմարանի կառավարման ճարտարագետ Կիմ Սարոյանը:
Նախ տեղի ունեցավ նրանց հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղի հեռանկարները մարզի զարգացման տեսլականի ներքո, բուհ-գործատու համագործակցության խնդիրները, և մասնավորապես ուրվագծվեցին ծրագրավորման ոլորտի գործատուների հետ փոխգործակցության հնարավոր եզրերը:
Ապա մասնաճյուղի դահլիճում կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ Ա.Թովմասյանի և Կ.Սարոյանի հանդիպումը, որին մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Հովսեփյանը, դասախոսներ:
Ա.Թովմասյանը և Կ.Սարոյանը ուսանողներին ներկայացրին այցելության հիմնական նպատակը՝ նպաստել մարզի տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը՝ որպես հնարավոր ուղղություն դիտարկելով ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտների և ուսանողների հիման վրա ծրագրավորողների տեղական թիմերի ձևավորումը և աշխատանքի պատվերներով նրանց ապահովումը:
Ներկա փուլում գործատուները պատրաստվում են իրականացնել անվճար դասընթացներ առավել մոտիվացված ուսանողների համար, և դասընթացները հաջող ավարտածների հիման վրա ձևավորել ծրագրավորողների առաջին թիմը, որն ի վիճակի կլինի կոնկրետ պատվերներ իրականացնել: Վերապատրաստումները և նոր թիմերի ձևավորումը կրելու են պարբերական բնույթ:
Ներկայացվեց, որ նախ մասնակցել ցանկացողների հետ կանցկացվի թեստային աշխատանք, ապա կընտրվեն մեկ տասնյակ մասնակիցներ, որոնց հետ կիրականացվեն 3 ամիս տևողությամբ դասընթացներ հետևյալ ուղղվածությունններով.
Հանդիպման մասնակիցները ծրագրավորման ոլորտի գործատուներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և լրացրին նախնական թեստեր:
Վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ: