- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված քննարկում
2019թ. սեպտեմբերի 28-ին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի, «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության, Իջևանի տարածաշրջանային քոլեջի հետ համատեղ իրականացրեց քննարկում՝ նվիրված Զբոսաշրջության համաշխարհային օրվան:
Քննարկմանը մասնակցում էին նաև Իջևանի տարածաշրջանային քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:
Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը («Տավուշի մարզի զբոսաշրջային ռեսուրսները»), «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Գ.Ալեքսանյանը («Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»), «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Լաուրա Ուլիխանյանը («Գյուղական զբոսաշրջություն») և Իննա Ենգիբարյանը («Էկոզբոսաշրջություն»):
Նրանք իրենց ելույթներում անդրադարձան աշխարհում զբոսաշրջության զարգացման միտումներին, տարբեր երկրների փորձին, այնուհետև քննարկումը տեղափոխվեց տեղական մակարդակ. անդրադարձ կատարվեց Տավուշի մարզին, մարզում զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացմանը, առկա փորձին, հիմնախնդիրներին, լուծման ուղիներին: Քննարկումը բխում էր Տավուշի զբոսաշրջության զարգացման հայեցակարգից:
Անցկացվեց արդյունավետ քննարկում, և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս կազմակերպել նման միջոցառումներ, իրականացնել փորձի փոխանակում: