- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնած «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողովը
2019թ. հոկտեմբերի 23-ին «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բիզնես և կրթություն−համագործակցություն» հիմնադրամի հետ միասին ԵՊՀ ԻՄ-ում իրականացրին «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով:
Այն նպատակ ուներ նպաստելու մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական և կրթության համակարգի բարելավմանն ուղղված երկխոսության ձևավորմանը:
Համաժողովում հիմնականում ներգրավված էին երեք շահագրգիռ կողմերի (կառավարման մարմին−գործատու−կրթական հաստատություն) ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)–
համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի
ղեկավար, «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի (ԲԿԳ)
հիմնադիր Մարինե ժամկոչյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները, ձեռնարկությունների դերը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում, ներկայացվեցին կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կատարվող աշխատանքները:
Առանձին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի ղեկավար Մարինե ժամկոչյանը, Բերդի պետական բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Ավալյանը, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ներկայացուցիչ, Հայաստանի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիթչյանը:
Այնուհետև զեկուցողները պատասխանեցին համաժողովի մասնակիցների հարցերին, իրականացվեց խմբերով քննարկում հետևյալ թեմաներով՝ «Տնտեսության և կրթության երկխոսության խնդիրները Տավուշի մարզում», «Գործընկերներ կողմերից յուրաքանչյուրի դերը», «Բիզնես և կրթություն երկխոսության աջակցման ձնաչափերը, գործիքները»:
Վերջում տեղի ունեցավ ամփոփում, ներկայացվեցին համաժողովի արդյունքները:
Համաժողովից հետո Երևանից ժամանած մասնակիցների համար կազմակերպվեցին այցեր Իջևանի գինու, կոնյակի գործարան, Բերդի պետական բազմագործառութային քոլեջ և «Տավուշ տեքստիլ» ընկերություն: