- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը
2019թ. նոյեմբերի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները՝ հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման համակարգող Անժելա Ավագյանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացրին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը:
Ուսանողներին մասնավորապես ներկայացվեցին ծրագրի նպատակը, մասնակցելու նվազագույն պահանջները, առավելություննները, պայմանները, դիմելու կարգը, այնուհետև ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Նշվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:
Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի (անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից) տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի անձնակազմը վստահ է, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման շնորհիվ կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն:
Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝
Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը:
Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 041 530-039 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:
Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:
[gallery ids="28270,28268,28265"]