- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Կյանքին վտանգ սպառնացող սպորտաձևերը պետք է արգելվեն» թեմայով բանավեճում հաղթեց «Օմեգա» թիմը
2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի երկրորդ խաղը, որին մասնակցում էին «ԻՄ ՈՒԽ» և «Օմեգա թիմերը»:
Խաղի դատավորներն էին Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը և ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր):
Բանավեճը «Կյանքին վտանգ սպառնացող սպորտաձևերը պետք է արգելվեն» թեմայով էր:
Կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «ԻՄ ՈՒԽ» թիմը, դեմ դիրքորոշմամբ՝ «Օմեգա» թիմը:
Դեմ դիրքորոշմամբ թիմը ներկայացրեց տարբեր պնդումներ, օրինակներ, փաստեր, որոնց առանցքում այն գաղափարն էր, որ նման սպորտաձևերի արգելումը դեմ է մարդու իրավունքներին և ազատություններին:
Դրան հակառակ, վկայակոչելով, որ կյանքը բարձրագույն արժեք է՝ կողմ թիմը նշեց, որ այդ կերպ կտրուկ կնվազեն սպորտի ընթացքում մահացության դեպքերը:
Համառ պայքարից հետո 52-54 հաշվով հաղթեց «Օմեգա» թիմը:
Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ մաղթելով նոր հաջողություններ: