- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ը ստացել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության թույլտվություն
Ուրախ ենք տեղեկացնել մեր շահակիցներին, որ 2020թ. հունվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է մագիստրոսի կրթական ծրագրով, հեռակա ուսուցմամբ՝ 011301.00.7 «Ընդհանուր մանկավարժություն» (011301.04.7 - «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա») մասնագիտության գծով ընդունելություն կատարելու թույլտվություն:
Ուսուցումը կիրականացվի 1.5 տարի տևողությամբ, սովորողների համար նախատեսվող սահմանային 25-ական տեղերով:
Ծրագիրը գերազանց հնարավորություն է ստանալու մանկավարժի որակավորում մասնաճյուղի ցանկացած մասնագիտության բակալավրական կրթական ծրագրի շրջանավարտների, ինչպես նաև տարածաշրջանի դպրոցների՝ արդեն դասավանդող ուսուցիչների համար: Ըստ հայտագրված դիմումների քանակի՝ կարող են ձևավորվել տարբեր մասնագիտացումներով խմբեր (օրինակ՝ աշխարհագրություն, մաթեմատիկա, հայոց լեզու և այլն):
Դասընթացները կվարեն Մայր բուհի, մասնաճյուղի և հանրապետության այլ բուհերի առաջատար մանկավարժներ:
Ըստ կրթական ծրագրի՝ կդասավանդվեն «Ընդհանուր մանկավարժություն», «Ընդհանուր հոգեբանություն», «Մասնագիտության արդի հիմնախնդիրներ», «Տարիքային մանկավարժություն», «Դասավանդման մեթոդիկա (ըստ մասնագիտ. առարկայի)», «Կրթական տեխնոլոգիաներ», «Ուսուցման տեսություն» և այլ առարկաներ:
Առաջիկայում ծրագիրը կտեղադրվի ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում, որտեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին: