- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համազգայինի Արսլանյան ճեմարանի գրքերը՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում
2020թ. փետրվարի 11-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Մ․ և Հ․ Արսլանյան ճեմարանը գրքի տոնին ընդառաջ, որ նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մի շարք գրքեր նվիրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին:
Նվիրաբերված գրքերն արևմտահայերեն են, տպագրված են արտերկրում և ուսումնասիրության հարուստ նյութ են պարունակում ուսանողների համար:
Գրքերը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին hանձնեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:
Ռուզան Առաքելյանի խոսքով՝ այս միջոցառումը կդառնա ավանդույթ, և սփյուռքի իրենց գործընկերների աջակցությամբ Հայաստանի տարբեր գրադարաններ կհամալրվեն այնպիսի գրքերով, որոնք հանգամանքների բերումով տպագրվել են միայն արտերկրում:
«Հավատանք, որ Համազգայինի նմանօրինակ քայլը օրինակ կծառայի մյուս կազմակերպություններին՝ այն համոզմամբ, որ ժամանակն է արդեն մտածենք նաև հոգևոր ներգաղթի մասին»,- նշեց Խաչատուր Ստեփանյանը:
ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը նվիրաբերված գրքերի համար շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միությանը՝ իր խոսքում ընդգծելով, որ մեր լինելիության երաշխիքը նաև մեր հոգևոր հարստությունն է, որը պարտավոր ենք պահել մեր հոգածության ներքո: