- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
2020թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:
Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ներկայացրեց, որ մասնաճյուղի հեռակա ուսուցման ութ ուսանողներ դիմել են 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար:
Որոշվեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ութ ուսանողների ուսանողական իրավունքները:
Ընթացիկ հարցերից էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ներկայացման հարցը, որի կապակցությամբ որոշվեց հանձնարարել դեկաններին եռօրյա ժամկետում տնօրենին ներկայացնել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: