- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր ուսանողների լավագույն զեկուցումները հրատարակվել են «Вестник научных конференций» ժողովածուում
ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի կողմից կազմակերպված՝ մասնաճյուղի 25-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանսի (2019թ. դեկտեմբերի 10) շրջանակներում և դրանից դուրս 2019-2020 ուստարվա դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում զեկուցումներով հանդես են եկել առկա և հեռակա ուսուցման տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ:
Կոնֆերանսին զեկուցում են կարդացել Գերասիմ Ալավերդյանը («ԻԿՄ» 4-րդ կուրս), Դիանա Ներսիսյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Նելլի Դավթյանը («ԱԼԳ» 1-ին կուրս): Հետագայում զեկուցումներ են ներկայացրել Ջավահիր Մնացականյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Քրիստինե Փաշինյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Անի Ծատուրյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), Լուսինե Դավթյանը (հեռակա ուսուցման «ԲԲ» 2-րդ կուրս), Մարգարիտա Կարապետյանը (ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի), Վիգեն Վանեսյանը (ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ) և ուրիշներ:
Ներկայացված զեկուցումների շարքից ընտրվել են 9 լավագույն զեկուցումները, թարգմանվել և ներկայացվել «Ucom» հրատարակչության կողմից 2020 թվականի հունվարի 31-ին կազմակերպված «Գիտության և կրթության տեսական և կիրառական հարցերը» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին:
Զեկուցումները հրատարակվել են «Вестник научных конференций» («Գիտական կոնֆերանսների բանբեր») ժողովածուում:
Հոդվածների հրատարակության ծախսերը հոգացել է «Gayluk.am» ընկերությունը: