- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Վեբինար՝ նվիրված Erasmus+ և Global UGRAD ծրագրերին
2020թ. օգոստոսի 12-ին ZOOM հարթակի միջոցով կայացավ Erasmus+ և Global UGRAD ծրագրերի վերաբերյալ վեբինար, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:
Առցանց քննարկումը վարեցին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ Ռաֆայել Հարությունյանը և Արփինե Վերանյանը, ովքեր սովորել են այս ծրագրերով Կա Ֆոսկարի (Վենետիկ, Իտալիա) և Արևմտյան Կենտուկիի (Բոուլինգ Գրին, ԱՄՆ) համալսարաններում համապատասխանաբար:
Վեբինարին մասնակցող ուսանողները ծրագրերի մասին ստացան բավականին օգտակար և հագեցած տեղեկություն: Մասնավորապես՝ սեմինարավարները ներկայացրին ծրագրերի բովանդակությանը, հստակ դրույթներով բացատրեցին դիմելու կարգը, թե դիմելիս ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել, այնուհետև անդրադարձան համալսարանական և տվյալ երկրների կյանքին հարմարվելու նրբություններին:
Ռաֆայելն ու Արփինեն մեծ ոգևորությամբ ներկայացրին հետաքրքիր դրվագներ իրենց ուսանողական բովանդակալից և հագեցած առօրյայից: Նրանք ընդգծեցին, որ ծրագրերը ոչ միայն կրթական բովանդակություն ունեն, այլև ընդգրկում են մշակութային մաս. կազմակերպվում են մշակութային միջոցառումներ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու այդ երկրների ազգային յուրահատկություններին:
Սեմինար-քննարկման վերջում ակտիվ և հետաքրքրված ուսանողները ստացան իրենց ուղղած հարցերի սպառիչ պատասխանները:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում Ռաֆայել Հարությունյանին և Արփինե Վերանյանին՝ հետաքրքիր և ուսանելի վեբինարն անցկացնելու և իրենց փորձն ուսանողներին ներկայացնելու համար: