- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Սկսվում է ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. մի՛ մոռացեք, որ նաև ձեր հիմնարար և արդիական կրթությունից է կախված ձեր ու Հայաստանի ապագան ու բարեկեցությունը: Դուք այն սերունդն եք, որ համավարակի այս դժվարին օրերին կարողացավ հաղթահարել իր առջև դրված խնդիրները և իրագործել բուհ ընդունվելու երազանքը:
Նորեկ համալսարանականներիդ մաղթում եմ նպատակասլացություն ու ողջամտություն, որպեսզի ստանալով գիտելիքներ, ձեռք բերելով հմտություններ և կարողություններ՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո կարողանաք գտնել ձեզ համար հետաքրքիր աշխատանք՝ ապացուցելով, որ համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։
Հիշե՛ք, որ համալսարանական լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն. թող որ տարիներ անց կարողանաք հպարտությամբ ասել՝ «Ես համալսարանական եմ»։