- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով.
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև 30-ը (սեպտեմբերի 30-ին՝ մինչև ժամը 18։00-ն): Փաստաթղթերը կարելի է ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 1)։ Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 10-ից՝ ժամը 10։00-ից 16։00-ն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Դիմում-հայտն առցանց լրացնելուց առաջ պետք է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։
Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում:
2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը
Կազմակերպություն | «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկ | «Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամար (ՀՀ դրամ) | 247610017094 |
Նպատակ | «Ընդունելության քննության վճար» ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Վերոնշյալ տվյալների (հատկապես դիմորդի անուն, ազգանուն, հայրանուն), բացակայության դեպքում վճարման կտրոնը կհամարվի անվավեր:
Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ։
Դիմում-հայտի ձևը տե´ս այստեղ։
Ուսման տևողությունը 5 տարի է:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Կայքէջ՝ ijevan.ysu.am
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանին (094 032 112) կամ նույն բաժնի տեսուչ Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):