- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստման դասընթացը
2020թ. սեպտեմբերի 10-11-ին ԵՊՀ ԻՄ-ի շուրջ չորս տասնյակ դասախոսների համար իրականացվեց «Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացը:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանձնարարությամբ դասընթացը առկա ուսուցման II-IV կուրսերի դասերի մեկնարկի նախօրյակին կազմակերպվել և իրականացվել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման ու Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժինների կողմից:
Վերապատրաստման ընթացքում դասախոսները ծանոթացան Zoom միասնական հարթակում աշխատելու որոշ նրբությունների, ՏՀՍԶ բաժնի վարիչ Տ.Խաչատրյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Դասընթացավարը նախ ներկայացրեց, ինչպես կազմակերպել և վարել դասը, փոխել Zoom ինտերֆեյսի լեզուն, ընդունել դասի մասնակիցներին, ինչպես անջատել կամ միացնել նրանց խոսափողները, ինչպես տեսանկարել դասը:
Այնուհետև Տ.Խաչատրյանը ցուցադրեց, թե ինչպես բացել գրատախտակը, հեռակառավարել դասընթացի մասնակցի համակարգիչը, միացնել նրա տեսապատկերը կամ արգելել նրան գրելու դասախոսի էկրանին, ինչպես սովորողին հասանելի դարձնել դասախոսի համակարգչի տեսանյութի ձայնը, կազմակերպել խմբային աշխատանք Zoom հարթակում և այլն: