- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ավարտվեց «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» թեմայով դասախոսների վերապատրաստման դասընթացը
2020թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը կայացավ Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» 12 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման առցանց դասընթացը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:
Դասընթացը վարեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարինե Հարությունի Յաղուբյանը:
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել տեսանյութների միջոցով դասավանդման մի քանի ռազմավարական ձևերին:
Դասընթացի ժամանակ դասախոսներին ներկայացվեցին ոչ միայն տեսանյութերի կիրառման արդյունավետությունը ուսուցման գործընթացում, այլև գործիքներ, որոնք կնպաստեն ուսուցման մեթոդների կատարելագործմանը:
Մասնավորապես ներկայացվեցին Panopto, Moodle, Zoom, Google Meet և Explain Everything ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև առաջարկվեցին Adobe Audition CC, Adobe Premium Pro և Power Point հավելյալ ծրագրերը տեսաձայնագրման համար:
Դասընթացի ժամանակ ունկնդիրները քննարկեցին նաև շրջված դասարանի (Flipped Classroom) կիրառման առավելությունները:
«Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» դասընթացն ընդգրկում էր.
Դասընթացի վերջում մասնակիցները պատրաստել էին տեսանյութեր՝ գործնականորեն կիրառելով դասընթացի շրջանակներում իրենց ստացած գիտելիքները: