- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Русский мир и Армения» գիտական քննարկումը
ԵՊՀ ԻՄ-ի նորաբաց Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում տեղի ունեցավ «Русский мир и Армения» խորագրով գիտական քննարկումը, որին մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և դասախոսներ:
Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, ներկայացրերց քննարկման կարևորությունը հայ և ռուս ազգերի ավանդական դարձած գրական կապերի համատեքստում՝ այն դիտարկելով հետխորհրդային աշխարհագրական տարածքում:
Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան քրիստոնեական արժեքներ դավանող երկու ազգերի մշակույթների ընդհանրություններին:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Մ․Սարուխանյանը իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ միջմշակութային կապերը դիտարկելիս անհրաժեշտ է սահմանազատել դրանք քաղաքական գործոններից։ Բանախոսը էապես կարևորեց նաև նման ձեռնարկները գիտական հիմքերի վրա կառուցելու անհրաժեշտությունը։
Վերջում ներկաները համոզմունք հայտնեցին, որ նման քննարկումները շարունակական բնույթ կկրեն, և կանդրադառնան գիտական արժեք ներկայացնող համանման հրատապ թեմաների: