- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի առցանց նիստ
2021թ. հունվարի 29-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2019-2020 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին հաղորդման մեջ ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյանն ընդգծեց, որ նախորդ տարվա համեմատ հարցումների մասնակիցների թվաքանակը նվազել է, ինչն անհանգստացնող է: Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ ուսանողների ակտիվությունը մեծացնելու համար։
Որոշվեց դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2019-2020 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Այնուհետև գիտխորհրդի անդամները լսեցին ԵՊՀ ԻՄ-ի 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին հաղորդումը, որը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը:
Որոշվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2019-2020 ուստարի) մասին հաղորդման մեջ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը մասնավորապես նշեց, որ մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից բխող կարճաժամկետ պլանի համաձայն՝ կարևորելով կրթության որակը և նրա շարունակական բարելավումը: Մասնաճյուղը հավատարիմ է իր առաքելությանը և իր գործունեությամբ ձգտում է հասնել ծրագրով նախանշած նպատակներին: Նա իր ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր, բարձրակարգ դասախոսական կազմ, ժամանակակից ենթակառուցվածքներ և իր գործունեության բոլոր բնագավառներում ձգտում է ապահովել որակի անընդհատ բարելավում:
2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի 25 խնդիրների 141 գործղություններից 22-ը (15.6%-ը) ամբողջությամբ իրականացվել է մինչև հաշվետու ժամանակահատվածը, մնացած 119 գործողությունները ներառվել են մասնաճյուղի ստորաբաժանումների 2019-20 ուստարվա և 2020-2021 ուստարվա սեպտեմբերից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի աշխատանքային պլաններում: Ապա, ըստ ՌԾ-ի 9 նպատակների և նրանց խնդիրների, անդրադարձ կատարվեց հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղի ձեռքբերումներին և բացթողումներին:
Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2019-2020 ուստարի) մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
1-ին, 2-րդ և 3-րդ ընթացիկ հարցերի վերաբերյալ անցկացված փակ, գաղտնի քվեարկությունների արդյունքները դրական էին:
Գիտական խորհուրդը որոշեց.
ա) Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի՝
դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
բ) Միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրանց շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:
4-րդ ընթացիկ հարցի մասին ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ. Ի. Մովսեսյանը հաղորդեց, որ 2021 թվականին նախատեսվում է ԵՊՀ ԻՄ-ում հայտարարել գիտահետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի մրցույթ: Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դրամաշնորհների տրամադրման կարգի»՝ դրամաշնորհների մրցույթը և ֆինանսավորման ծավալները որոշվում են մասնաճյուղի գիտական խորհրդի կողմից:
«Տավուշ» կենտրոնն առաջարկում է որպես գերակա ուղղություն այս պահին դիտարկել մարզի ագրոարդյունաբերության ոլորտին առնչվող գիտական և գիտատեխնիկական նախաձեռնությունները: Գիտական խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին նաև այլ առաջարկներ՝ տուրիզմի զարգացման, մարզի ռազմավարական պլանավորման, բնապահպանական և այլ խնդիրներին առնչվող թեմաների վերաբերյալ:
Պարոն Մակարյանը նշեց, որ դրամաշնորհների տրամադրման կարգով նախատեսված է թեմաների մրցութային ընտրության ընթացակարգ՝ փորձագետների գնահատումների հիման վրա։ Բացի այդ՝ վերջնական որոշումները կայացվելու են Գիտական խորհրդի կողմից:
Որոշվեց թույլատրել «Տավուշ» կետրոնին 2021թվականի համար հայտարարել ներքին դրամաշնորհային մրցույթ՝ մասնաճյուղի ծախսերի նախահաշվով սահմանված գումարի չափով: