- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ավարտվեց «Ուսուցման կազմակերպումը GOOGLE APPS-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» վերապատրաստման առցանց դասընթացը
2021թ. ապրիլի 19-ին, մայիսի 3-ին, 4-ին և 5-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Ուսուցման կազմակերպումը GOOGLE APPS-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մելանյա Սաշայի Բարսեղյանը:
Դասընթացի սկզբում Մ.Բարսեղյանը նշեց, որ այսօր GOOGLE APPS-ը մանկավարժներին և ուսանողներին ներկայացնում է այնպիսի հավելվածներ, որոնք կարող են ընդգրկվել դասընթացներում՝ հաղորդակցման և համագործակցության համար:
Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվեցին Googel Apps-ի և նրա գործիքակազմի օգնությամբ ուսուցման կազմակերպման առավելությունները՝ պարզությունը և հասանելիությունը բոլոր սարքավորումներից օգտվելիս, արդյունավետ փոխհամագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվության հասանելիության արագությունը, արդյունավետ հետադարձ կապը, թղթագրության բացառումը, պարզ և հարմարավետ ինտերֆեյսը, մեկնաբանությունների համակարգը:
Բացատրվեցին GOOGLE APPS-ի որոշ գործիքներ (Google mail, Google drive, Google docs, Google classroom, Google sites, Google Forms) և ուսումնական գործընթացում նրանց կիրառման հնարավորություններն ու առավելությունները:
Մասնավորապես նշվեց, որ Google drive-ը 15 GB տարածք է, որտեղ կարող ենք պահպանել մեր փաստաթղթերը, ստեղծել նոր փաստաթղթեր, կիսվել դրանցով և արդյունավետորեն կազմակերպել առցանց աշխատանքները:
Google docs-ը հնավորություն է տալիս ստեղծելու տեքստային փաստաթղթեր, որոնցով կարող ենք կիսվել ուրիշների հետ և համատեղ ստուգել, խմբագրել, ապահովել հետադարձ կապ:
Google classroom-ն օգնում է համակցված կամ խառը ուսուցման կազմակերպման գործընթացում: Այն թույլ է տալիս ստեղծել համագործակցային դասարաններ: Google classroom-ը կապ է հաստատում Google drive-ի հետ և հնարավորություն է տալիս ստեղծելու հայտարարություններ, առաջադրանքներ՝ միաժամանակ հավաքագրելով ուսանողների աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը ենթարկվում է վերլուծության և տվյալների ամփոփման:
Google sites-ը պարզեցված անվճար հոսթինգ է, որը թույլ է տալիս wiki տեխնոլոգիայի շնորհիվ տեղեկատվությունը հասանելի դարձնել մարդկանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Կայքի օգտատերերը կարող են աշխատել միասին, ինչպես նաև տեղադրել տեղեկությունները Google-ի այլ ծրագրերից՝ Google Docs, Google Calendar, նաև YouTube-ից:
Վերապատրաստման դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկումներին ու հնարավոր կիրառություններին և արտահայտվեցին, որ պատրաստվում են իրենց դասընթացներում կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մոտեցումները: