- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» II կուրսի ուսանողներն այցելեցին Ջերմուկ
2021թ. մայիսի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներն ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Գավառ-Մարտունի-Եղեգնաձոր-Ջերմուկ երթուղով: Պրակտիկայի նպատակակետը Ջերմուկ քաղաքն էր իր զբոսաշրջային ենթակառուցվածքներով:
Պրակտիկային մասնակցում էին պրակտիկայի ղեկավար մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս.Սաֆարյանը:
Ուղևորության առաջին կանգառը Օրբելյանների միջնադարյան իջևանատունն էր, որտեղ ուսանողուհի Իննա Սարիբեկյանը ներկայացրեց իջևանատան պատմությունը, ճարտարապետությունը:
Երկրորդ կանգառը “Jermuk Hotel and Spa” կենտրոնն էր, որտեղ ուսանողները ծանոթացան բուժառողջարանային համալիրներում մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայություններին, բուժիչ ցեխերի տեսակներին: Հյուրանոցի մենեջերն ուսանողներին ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, սոճիների փոշոտման գործընթացում օդում անջատված օգտակար նյութերի հատկությունների մասին:
Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարն ուսանողներին ներկայացրեց Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնառեկրեացիոն ներուժը, առկա պոտենցիալը և հնարավորությունները:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին, թե ինչպես կարող են կիրառել համալսարանում ստացած տեսական գիտելիքները: Նրանք մոտիկից ծանոթացան բուժառողջարանային համալիրների գործունեությանը: Ուսանողները սովորեցին, թե ինչպես կարող են երկար ուղևորությունների ժամանակ զբաղեցնել զբոսաշրջիկներին (հետաքրքիր լեգենդեր, առասպելներ, ավանդազրույցեր պատմել, ազգային երգեր երգել, հայկական ավանդական խաղեր խաղալ և այլն):
Ուսանողները գոհունակություն և շնորհակալություն հայտնեցին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ հիանալի և տպավորիչ պրակտիկա կազմակերպելու համար:
Պրակտիկայի ավարտին՝ հունիսի 2-ին՝ ժամը 09:30-ին, 48 լսարանում կիրականացվի շնորհանդեսի ուղեկցությամբ հաշվետվության ներկայացում, որին սիրով հրավիրում ենք մասնակցելու: