- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և “Armenian Volunteer Network” կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր
2021թ. օգոստոսի 30-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և “Armenian Volunteer Network” ԱՄՆ-ում տեղակայված կրթական միջազգային կազմակերպության (ի դեմս տնօրեն Ս.Տերյանի) միջև Եվրոպական համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի կնքմանը մասնակցեցին նաև “Armenian Volunteer Network” կազմակերպության ծրագրերի համակարգող Ք.Տերյանը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի համակարգող Հ.Թորոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի կրթական ծրագրի պատասխանատու Է.Թեմրազյանը:
Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանում կրթության խթանմանը և բարելավմանը, միջազգային ակադեմիական կապերի ընդլայնմանը, գաղափարների և գիտելիքների փոխանակմանը, կամավորության խթանմանը և զարգացմանը:
Ներկա պահին “Armenian Volunteer Network” կազմակերպության կամավորներն արդեն «աշխատում են» մեր կրթօջախում. մասնաճյուղի ուսանողների համար իրականացվում են հեռավար դասընթացներ իսպաներենից և ռուսերենից։
Կնքված հուշագրով կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և “Armenian Volunteer Network” կազմակերպության միջև կնքված հուշագիրը տե՛ս այստեղ: