2021թ. սեպտեմբերի  17-ին  կայացավ 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում, որը  կազմակերպել  էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների  և  դասախոսների վերապատրաստման բաժինը:

Քննարկումը վարեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:

Ա.Մակարյանը  ներկայացրեց, որ  ԵՊՀ ԻՄ-ի  մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացվել  է հարցում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների և հետազոտություն իրականացրած ուսանողների հետ, հարցման արդյունքներն ուղարկվել են  ամբիոններ, և դասախոսները կարող են ծանոթանալ դրանց:

Քննարկմանը մասնակցող այն դասախոսները, ովքեր նախորդ ուստարում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ էին վարել, իրենց լավագույն փորձը փոխանցեցին այն դասախոսներին, ովքեր այս տարի առաջին անգամ էին ղեկավարելու հետազոտական  աշխատանքներ:

Առաջարկվեց պարբերական դարձնել հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ քննարկումները՝ նրանց առաջարկներին, հաջող փորձին ու իրականացրած աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: