- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի և Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության միջև կնքվեց համագործակցության հուշագիր
2022թ. փետրվարի 25-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ ի դեմս տնօրեն Սյուզաննա Պետրոսյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:
Կնքված հուշագրի նպատակը ՀՀ Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելն է:
Համագործակցության շրջանակներում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ՝ ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից:
Մասնավորապես «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հուշագրի շրջանակում՝
«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝
Հանդիպումն ավարտվեց համագործակցության ծրագրերի իրականացման երկկողմ պատրաստակամության արտահայտմամբ: