- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
2022թ. ապրիլի 30-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առցանց միանալու հնարավորությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անդամները, հրավիրված էր Գիտխորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը:
Նիստում քննարկվեցին 2 օրակարգային և 4 ընթացիկ հարցեր:
Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին զեկուցեց ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա նշեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո՝ մարտի սկզբին, Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինն ուսանողների կրթական կարիքների վերհանման շրջանակներում, հարցման միջոցով ուսումնասիրել է հետազոտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից ուսանողների բավարարվածությունը:
Հարցման նպատակն էր բացահայտել հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ուսանողների մոտ ի հայտ եկած խնդիրները, հավաքագրել առաջարկներ հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման բարելավման ուղղությամբ, ակտիվացնել ուսանողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներում և խթանել ուսանող-բուհ համագործակցությունը:
Հարցաշարը ներառել է հարցեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել ուսանողների բավարարվածությունը հետազոտական աշխատանքների բովանդակությունից և ռեսուրսներից, հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ղեկավարի աջակցությունից, կատարած աշխատանքից, հետազոտական աշխատանքի կազմակերպումից, հետազոտական աշխատանքի գնահատումից:
Հետազոտության արդյունքների համեմատության և առավել իրական պատկեր ստանալու համար հարցում է իրականացվել նաև հետազոտական աշխատանքները ղեկավարած դասախոսների շրջանում:
Կատարված վերլուծության արդյունքերից ելնելով՝ ՄԿՈԱ բաժինն աբիոնների վարիչներին և հետազոտական աշխատանքներ ղեկավարող դասախոսներին առաջարկում է.
Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին Մ.Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի (նոր խմբագրությամբ) հաստատման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2022թ. ապրիլի 7-ի նիստով հաստատվել է «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ը: Այն ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության կողմից տեղայնացվել է, կատարվել են փոփոխություններ՝ ելնելով անհրաժեշտությունից:
Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են ստորաբաժանումների անուններին, հետազոտական կենտրոններին և ինստիտուտներին, որոնք չունի մասնաճյուղը, մագիստրոսի կրթական ծրագրի 90 և 60 կրեդիտ աշխատածավալի ավելացմանը, կամընտրական դասընթացների ընտրության ընթացակարգին, գնահատման արդյունարար միավորի սանդղակին (գնահատման դրական նվազագույն շեմը նախկին 8 միավորի փոխարեն սահմանվել է 10 միավոր), քննությունների վերահանձնման և դասընթացների կրկնումին, կրթական ծրագրի ղեկավարին:
Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (նոր խմբագրությամբ):
Ընթացիկ առաջին հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման և կատարման կարգի հաստատման մասին զեկուցեց ԳԽ ՈԿ մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ կարգը մշակել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի հիման վրա: Այն քննարկվել է Որակի կառավարման մշտական հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 30-ի նիստում:
Կարգում ներկայացված են ուսանողի ինքնուրույն աշխատանքի նպատակները, խնդիրները, կատարման սկզբունքները և տեսակները, ուսանողների ինքնուրույն աշխատանքների պլանավորումը, դրանց կազմակերպչական-մեթոդական ապահովումը, ուսանողների պարտականությունները և իրավունքները, ուսանողների ինքնուրույն աշխատանքի ստուգման համակարգը, սույն կարգի հաստատման և փոփոխության կարգը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման և կատարման կարգը:
Ընթացիկ երկրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման կարգի հաստատման վերաբերյալ դարձյալ զեկուցեց ԳԽ ՈԿ մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը: Նա ներկայացրեց, որ տվյալ կարգը ևս մշակվել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից և քննարկվել է Որակի կառավարման մշտական հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 30-ի նիստում:
Այն մշակվել է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության, ԵՊՀ ԻՄ-ի (2022-2026 թթ.) զարգացման ռազմավարական ծրագրի ու ներքին կարգապահական կանոնների հիման վրա: Սույն կարգով սահմանվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ատեստավորման ընթացակարգը:
Կարգում ներկայացված են ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, ատեստավորման երկու ձևերը՝ փաստաթղթային և թեստային եղանակները, թեստավորման և ատեստավորման արդյունքների ամփոփումը, կարգի հաստատման և փոփոխության կարգը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման կարգը:
Ընթացիկ երրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին աուդիտի կարգի (նոր խմբագրությամբ) հաստատման կապակցությամբ զեկուցեց ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներքին աուդիտի կարգը սահմանում է ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի սկզբունքները, միջավայրը, համակարգը, գործունեության նպատակը, ներքին աուդիտ անցկացնող հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ներքին աուդիտի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:
Կանոնակարգը մշակված է «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության հիման վրա:
Ներքին աուդիտի միջավայրն ընդգրկում է մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող բոլոր գործընթացները, առաջադրանքները և ծրագրերը: Այն իրականացվում է հետևյալ փուլերով` պլանավորում, իրականացում, հաշվետվության ներկայացում և հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետևելու նպատակով:
Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին աուդիտի կարգը (նոր խմբագրությամբ):
Ընթացիկ չորրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կառուցվածքը հաստատելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ հետևելով ԵՊՀ-ի ռեկտոր Հ.Հովհաննիսյանի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարում իրականացնելու լիազորություններ սահմանելու մասին հրամանին՝ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի կողմից տրվել է նմանատիպ հրաման, որի համաձայն՝ կառուցվածքային սխեմայում կատարվել են փոփոխություններ՝ ըստ տնօրենի և փոխտնօրենի ենթակայության ոլորտների:
Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի 2 արվեստանոցը (Քանդակի և Փայտի գեղարվեստական մշակման) տեղափոխել մյուս ամբիոնի (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի) ենթակայության տակ, ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի անվանման մեջ ավելացնել «վերահսկման» բառը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կառուցվածքը: