- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Իջևան-Սբ.Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի-Տեղերի վանք-Ամբերդ-Սևանավանք երթուղով այցելություններ ուսումնական պրակտիկայի ընթացքում
2022թ. մայիսի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները ուսումնական պրակտիկայի ղեկավարների՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ. Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի և դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Սբ. Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի-Տեղերի վանք-Ամբերդ-Սևանավանք երթուղով:
Ուսանողները ներկայացրին զբոսաշրջային օբյեկտների մասին տեղեկություններ՝ ընդգծելով նրանց առանձնահատկությունները և զբոսաշրջային երթուղիներում ունեցած դերն ու նշանակությունը:
Երթուղու առանցքային կետն Ամբերդ ամրոցն էր իր հարակից տարածքներով: Ամրոցն իր զբոսաշրջային գրավչությամբ կարևոր դերակատարում ունի ՀՀ զբոսաշրջության մեջ: Այն Հայաստանի կարևորագույն ռազմապաշտպանական անառիկ հենակետերից մեկն է եղել:
Ուսանողները ծանոթացան Սևանավանքին և հարակից տարածքի զբոսաշրջային ենթակառուցվածքներին: Դրանք հայտնի են որպես հաջողված զբոսաշրջային ռեսուրս, որի վկայությունն էր նաև զբոսաշրջիկների մեծ հոսքը:
Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարներն ուսանողներին ներկայացրին Արագածոտնի մարզի բնառեկրեացիոն ներուժը, պոտենցիալը և հնարավորությունները, ենթակառուցվածքների առկայությունը, բացակայությունը: Ուսանողները նաև իրականացրին ենթակառուցվածքների իրավիճակային գնահատում, այս կամ այն ռեսուրսի արդյունավետ օգտագործման գաղափարների քննարկում:
Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների իրականացման ընթացքում ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտություններն ավելի կխորանան: