- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդները և ուղղություններ» թեմայով բաց դաս-քննարկում
2022թ. մայիսի 31-ին մասնագիտական պրակտիկայի շրջանակում «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և նրանց հետ աշխատանքի ուղղությունները» թեմայով բաց դաս-քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:
Դաս-քննարկմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ա.Ներսիսյանը և «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:
Քննարկման նպատակն էր ներկայացնել մասնագիտական պրակտիկայի շրջանակում իրականացված աշխատանքները, հետազոտություններն ու արդյունքների վերլուծությունը:
Դաս-քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրին զարգացման տարբեր խնդիրներ (աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, մուտիզմ, ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ, ինտելեկտուալ ոլորտի խնդիրներ, Դաունի համախտանիշ) ունեցող երեխաների առանձնահատկությունների, նրանց հետ աշխատանքի ուղղությունների և մեթոդների վերաբերյալ զեկուցումներ:
Մասնագիտական պրակտիկայի ղեկավար Ա.Մարտիրոսյանը ներկայացրեց պրակտիկայի ընթացքում իրականացված գործողությունները:
Վերջում ելույթ ունեցան Լ.Բեգինյանը և Ա.Ներսիսյանը՝ ընդգծելով մասնագիտական պրակտիկայի կարևորությունը ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու գործընթացում:
«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ա.Ներսիսյանը ուսանողներին նվիրեց քննարկման թեմային վերաբերող մասնագիտական գրականություն: