- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ
2022թ. դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հանդիպում ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիկտոր Աբազյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ.Գուլակյանը և ուսանողներ:
Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները խոսեցին 1988թ. ավերիչ երկրաշարժի ուժգնության, տևողության, դրա ծանր հետևանքների և կորուստների մասին:
Հանդիպման ընթացքում բացատրվեցին երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները, ներկայացվեց, թե նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո (ԱԻՆ սեյսմիկ ծառայության կողմից մշակված «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ» ուղեցույցը՝ այստեղ):
Վերջում ուսանողները ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ: