- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համալսարանականները «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլում գրավեցին մրցանակային տեղեր
Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով արդեն երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
2023թ. փետրվարի 17-ին Իջևանի՝ Գուրգեն Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցում էին Իջևանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Կայանավանի, Աչաջրի, Այգեհովիտի 50 լավագույն մարզիկ-մարզուհիներ:
Խաղերը կայացան երկու տարիքային խմբերով (18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ):
I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները կմասնակցեն ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային առաջնությանը:
18-40 տարիքային խմբում հաջող հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհիները:
1-ին տեղը գրավեց «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:
2-րդ տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանը, 3-րդ տեղը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Աֆյանը:
Մյուս տարիքային խմբում (41 և բարձր տարիքի) հաջող հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը՝ գրավելով 2-րդ տեղը:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային փուլում I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները մարտին կմասնակցեն հանրապետական փուլին:
ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր համալսարանականներին՝ մաղթելով հաղթանակներ մրցաշարի առաջիկա փուլերում: