- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի կիրառման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում
2023թ. հունիսի 28-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի համար իրականացրեց «ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի կիրառման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստում, որը վարեց ԿԲԴՎ բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանը:
Դասընթացին մասնակցեց ավելի քան 30 աշխատակից:
Ն.Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (30.04.2022, ԳԽ թիվ 59 նիստ), որն ուժի մեջ է մտել 2022թ. սեպտմբերի 1-ից և տարածվում է 2022-2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների վրա:
Շեշտվեց, որ կարգի փոփոխման նպատակներն են ուսանողների գնահատման բազմագործոն համակարգ ներդնելը, դասախոսի ազատության աստիճանը մեծացնելը, դրական արդյունարար գնահատական միայն մեկ բաղադրիչով չձևավորելը:
Այս գործող կարգի համաձայն՝ գնահատման դրական նվազագույն շեմը սահմանվում է 10 միավորը: Գնահատման արդյունարար միավորը բաշխվում է հետևյալ կերպ.
Այնուհետև Ն.Գրիգորյանը ներկայացրեց գնահատման բաղադրիչներն ու դրանց հատկացվող միավորները ըստ գնահատման ձևերի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման և առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների համար:
Նշվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
ԿԲԴՎ բաժնի վարիչը նաև հավելեց, որ ըստ կարգի 61-րդ կետի՝ կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսն ուսանողներին պետք է տեղեկացնի ուսուցման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին:
Ապա դասընթացավարն անդրադարձավ գնահատման գործընթացի կազմակերպմանը, քննության վերահանձնման և դասընթացի կրկնման ընթացակարգերին: