- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դաս-քննարկում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
2023 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ՆԳ նախարարության փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի ներկայացուցիչները՝ Բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության մայոր Սարգիս Մարկոսյանի գլխավորությամբ:
Այցելության նպատակն էր ուսանողների համար անցկացնել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դաս-քննարկում:
Դաս-քննարկման ընթացքում ուսանողներին շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին սեյսմապաշտպանական վարքականոնները, թե ինչ պետք է անել երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և երկրաշարժից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:
Բացատրվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները:
Խոսվեց բնական աղետների, դրանց կանխարգելման միջոցառումների և պաշտպանվելու եղանակների մասին:
Ուսանողները ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից ստացան դաս-քննարկման թեմաների շրջանակներում իրենց հուզող հարցերի պատասխանները: