- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ…
Խոր վշտով հայտնում ենք, որ 70 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու, կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ԻՄ բազմամյա առաջատար մասնագետ, սիրելի դասախոս, իր գործի ազնիվ նվիրյալ Աիդա Սերոժի Մարդանյանը:
Իսկապես անփոխարինելի ու անգնահատելի են տիկին Մարդանյանի դերն ու ներդրումը, օրինակելի՝ նվիրումն ու պատասխանատվությունը Տավուշի ողջ տարածաշրջանում ֆրանսերենի հիմնավորման, զարգացման և տարածման, սերունդների կրթության և դաստիարակության գործում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ա. Ս. Մարդանյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Աիդա Մարդանյանի՝ որպես իր գործի մեծ նվիրյալի և երախտավորի, սիրված դասախոսի և մանկավարժի, ազնիվ և լուսավոր մարդու կերպարը հաստատապես օրինակ կծառայի իր կրթած սերունդների, մեզ՝ բոլորիս համար, և նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Աստված Ձեր հոգին լուսավորի, ննջե՜ք խաղաղությամբ, սիրելի՛ տիկին Մարդանյան․․․