- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը
2024 թ. փետրվարի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը պաշտպանությունից առաջ ողջունեց ապագա մագիստրոսներին և հանձնաժողովի անդամներին՝ նրանց ցանկանալով հաջող և արդյունավետ պաշտպանություն:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լուիզա Միլիտոսյանը:
Աշխատանքներն իրականացվել էին համաձայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի։
Ըստ արդյունքների՝ պաշտպանությանը մասնակցող 13 ուսանողներից 8-ը գնահատվել է «գերազանց», 5-ը՝ «լավ»:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքով՝ պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, ապահովված էին բոլոր պայմանները բնականոն ընթացքի համար: Ընդհանուր առմամբ բոլոր աշխատանքներում տեսական, գործնական և հետազոտական արդյունքները արժանահավատ և հիմնավորված էին: Հետազոտության արդյունքները մշակված էին և արտահայտված տրամագրերում՝ համապատասխան որակական վերլուծություններով:
Մագիստրոսական թեզերի թեմաները հետաքրքիր էին, արդիական, մասնագիտական որակավորմանը համապատասխան: Դրանք շարադրված էին գիտական լեզվով, պահանջների համաձայն:
Որոշ աշխատանքներ կարող են հետագայում ունենալ իրենց զարգացումը՝ խորացնելով հետազոտությունը ուսումնառության հաջորդ մակարդակում:
Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն արել է հետևյալ նկատառումները և դիտարկումները.
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2024 թ. շրջանավարտներին, նրանց ցանկանում մասնագիտական առաջընթաց և հաջողություններ, ձեռք բերված գիտելիքների, կարողությունների և հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում: