- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիր
2024 թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիր՝ կարևորելով կրթության և համագործակցության միջոցով Դիլիջան քաղաքում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հաշվի առնելով, որ հիմնադրամի նպատակներից է Դիլիջանի, ինչպես նաև ՀՀ այլ համայնքների վերածումը միջազգային ճանաչում ունեցող զբոսաշրջային և կրթական կենտրոնների:
Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի զբոսաշրջային պրոդուկտների զարգացնող Անի Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Սվետա Սաֆարյանը:
2022 թ. հոկտեմբերին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԳոԹուԴիլի» հիմնադրամի միջև արդեն կնքվել էր համագործակցության հուշագիր, որի իրականացման շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են «ԳոԹուԴիլի» հիմնադրամում:
Հաջող փորձի հիման վրա կողմերը վերակնքեցին հուշագիր՝ փոխհամագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով:
Ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ը հիմնադրամին կտրամադրի իր տարածքը և գույքը համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար, հիմնադրամի հետ համատեղ կիրականացնի զբոսաշրջության ոլորտի հետազոտական ու կրթական նոր նախագծեր, այդ թվում՝ կփորձարկի աշխատանքի վրա հիմնված ուսուցում և դասընթացներ ուսանողների համար:
Հիմնադրամը պատրաստակամ է՝
Հուշագրի ստորագրման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր և մանրամասներ: