Կիրառական արվեստի ֆակուլտետ

Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնը ձևավորվել է 1992 թ.-ին:

Ամբիոնի առաջին վարիչը Գ.Վարդանյանն էր, այնուհետև Կ.Մխիթարյանը (1994թ.), պրոֆեսոր ՀՀ դիզայներների միության  անդամ Ս.Մուղնեցյանը (2002թ.), Հ.Մխիթարյանը (2008թ.):

2011 թ.-ից մինչև 2014թ. սեպտեմբերը ամբիոնը ղեկավարել է ՀՀ դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ, ասիստենտ Ռաֆիկ Գարեգինի Բուղդարյանը:

2015-2019 թթ. ամբիոնի վարիչի ԺՊ է եղել արվեստագիտության թեկնածու  Մարտին Վարդանի Հարությունյանը:

2019-2020 թթ. ընտրված ամբիոնի վարիչ է եղել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ նկարիչների  միության անդամ Լիլիթ Ֆլջյանը:

2020-2021թթ․  ամբիոնի վարիչն է եղել  ՀՀ նկարիչների միության անդամ, դոցենտ Մհեր Օգսենի Ստեփանյանը: 

Ամբիոնում դասավանդել և նրա կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, ՀՀ դիզայներների միության անդամներ Ազատ Լեյլոյանը, Լենմիր Բաղդասարյանը, Կառլեն Ավետիսյանը,  Իոսիֆ Բաբյանը, Ստեփան Մուղնեցյանը, ՀՀ նկարիչների  միության անդամ, պրոֆեսոր Հենրիկ  Մամյանը:

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությանների ուսանողների համար:

Ամբիոնի աշխատակիցները կազմակերպել, մասնակցել և շարունակում են  մասնակցել անհատական, թեմատիկ, խմբային և այլ տարաբնույթ  ցուցահանդեսների:

Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնն իր գործունեությամբ խթանում է ժողովրդական հին և նոր արհեստների պահպանումը, զարգացումը և  տարածումը: 

Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոն

Հեռ.` (+374263) 40504,  (+37493) 643723

էլ․ հասցե՝ designib@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: