- Գլխավոր
- Faculty
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Ֆինանսներ
Ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսագիտության, ֆինանսաբանկային հիմնարար գիտելիքներ և հմտություններ ունեցող, ֆինանսական վերլուծություններ իրականացնող տնտեսագետ-մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առավելապես ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև արտադրական, պետական կառավարման համակարգերի տարբեր օղակների համար:
Նպաստել տնտեսագիտական մտածողության ձևավորմանը:
«Ֆինանսներ» ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, ովքեր մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում: Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
ֆինանսական խորհրդատու,
վիճակագրական տվյալների վերլուծաբան,
մենեջմենթի, մարքեթինգի խորհրդատու,
կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ,
կրտսեր հաշվապահ,
վիճակագրության բաժնի մասնագետ,
ՓՄՁ կառավարիչ,
վարկային մասնագետ,
սպասարկման բաժնի մասնագետ,
ռիսկերի կառավարման կրտսեր մասնագետ,
տնտեսական քաղաքականության ծրագրերի մշակման խմբի անդամ,
տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ: