Բնական գիտությունների ֆակուլտետ

Բնական գիտությունների ֆակուլտետը 1991թ. Իջևանում բացված տարածաշրջանային քոլեջի երեք ֆակուլտետներից մեկն էր, որի առաջին դեկանը եղել է ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տեր-Անտոնյանը:

1994թ. կառավարության որոշմամբ` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա ստեղծվում է  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Բնական գիտությունների ֆակուլտետում ընդունելությունը կատարվում էր «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների գծով: Ֆակուլտետը  ղեկավարում  էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը:

Հաշվի առնելով անտառաշատ մարզի բնական առանձնահատկությունները` 2000թ. ֆակուլտետի կազմում ավելանում է «Անտառային և անտառապուրակային տնտեսություն» մասնագիտությունը, որի նպատակն էր մարզի անտառտնտեսությունները համալրել  բարձրակարգ մասնագետներով: Նույն թվականին «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների փոխարեն ընդունելություն է կատարվում «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ` հնգամյա կրթությամբ:

2004-2014 թվականներին ֆակուլտետի դեկան է եղել  ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը, իսկ 2014-2024 թվականներին  դեկանի պաշտոնակատարն է եղել ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (գիտ. կոչումը) Մանվել  Աշոտի Զաքարյանը: 

Հաշվի առնելով ԿԳՆ պահանջները՝ 2007թ. կատարվում է մասնագիտությունների փոփոխություն. «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա» մասնագիտությունը, որը գործում էր  2001թ.-ից, փոխարինվում  է «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ, իսկ «Անտառային և անտառպուրակային տնտեսություն» մասնագիտությունը` «Բնապահպանություն և բնօգտագործում»  մասնագիտությամբ:

 

Կրթական ծրագրեր

Կոնտակտներ

Էլ. փոստ`  natural_ib@ysu.am

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: