2024 թ. սեպտեմբերի 3-ին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 182 առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմնով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորական ուղերձ ու բարեմաղթանքներ հղեց բոլոր համալսարանականներին և մասնավորապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ:

Այնուհետև հաճելի անակնկալ մատուցվեց 2024-25 ուստարում ԵՊՀ ԻՄ վճարովի հիմունքներով ընդունված այն 5 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրերի արժանացան «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Արտեմ Վահրամի Թամրազյանը, «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Գուրգենի Մնացականյանը, «Պատմություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Արտակի Ջանվելյանը, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լենա Գարիկի Մատինյանը, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ջուլիետա Հակոբի Գրիգորյանը:

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին արդեն 2-րդ տարին անցկացվող ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» և «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթների այս տարվա հաղթողները:

Պարոն Մակարյանը «Դասավանդման գերազանցության մրցանակ-2024» մրցույթում հաղթող ճանաչվելու համար հավաստագիր հանձնեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանինմրցույթի «Բնական գիտություններ» մասնագիտությունների անվանակարգում հաղթող ճանաչվելու համար՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցետ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանին:

«Տարվա ուսանող-2024» մրցույթում հաղթելու համար ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը:

Մասնաճյուղի այս տարվա ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդը՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Կարենի Զաքարյանըներկայացրեց առաջին կուրսեցու երդումը:

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գուլակյանը փոխանցեց առաջին կուրսի ուսանողուհի Մերի Զաքարյանին:

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական գողտրիկ կատարումներով՝ մասնաճյուղի շնորհալի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի անդամներն ուսանողներին (մասնավորապես՝ առաջին կուրսեցիներինուղեկցեցին լսարաններորտեղ մեկնարկեցին նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա դասերը:

Spread the article
©2023 All rights reserved.