Ընդունելություն
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:
ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:
Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․
1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սքանավորված լինի երկու կողմից),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ։