2018թ. հոկտեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Առաջնորդություն» դասընթացի առաջին հանդիպումը, որը նախաձեռնել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն։
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի երեք տասնյակ աշխատակիցներ և ուսանողներ:
Դասընթացը անգլերենով վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Մարիետա Սարգսյանը ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:
Ողջույնի խոսքով հանդես եկավ հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը: Նա ներկայացրեց դասընթացավարին, շեշտեց, որ երիտասարդները ապագայի առաջնորդներն են, և նրանց համար շատ կարևոր է նմանատիպ ծրագրերին մասնակցությունը:
Ջոդի Դոշերը նշեց, որ ունի 35 տարվա փորձ ուսուցչության և առաջնորդության ոլորտներում, դեռ մանկուց է առնչվել առաջնորդությանը՝ ներգրավված լինելով իր քոլեջի, եկեղեցու և այլ կազմակերպությունների աշխատանքներում, աշխատելով տարբեր ոլորտներում՝ սկսած ռեստորանային բիզնեսից մինչև ԱՄՆ-ի նախագահի նախընտրական քարոզարշավ:
Նրա համար առաջնորդության կարևոր մաս է կազմում գիտելիքը:
Նա խոսեց Թվիթթերի տարածվածության և ազդեցիկության մասին, մասնակիցներին տվեց առաջադրանք մտածել Թվիթթերի հաշվի հետաքրքիր անվանում, հասցե և կայք, որով նրանք կիսվեցին րոպեներ անց:
Այնուհետև դասընթացավարը խոսեց մարդկանց հասկացողության տարբերությունների մասին, բերեց օրինակներ և նշեց, որ առաջնորդի կարևոր հատկանիշներից է անծանոթների հանդեպ հոգատարությունը:
Գործելիս նա առաջնորդվում է հետևյալ քայլերով.
Նա առաջնորդի կարևոր հատկանիշներից համարեց նաև ոլորտի փոփոխությունը:
Խոսելով Մարտին Լյութեր Քինգի մասին՝ նա շեշտեց քրիստոնեական արժեքների քարոզը և խոսքի ու արարքների համապատասխանությունը:
Ջ.Դոշերը ընթացքում անդրադարձավ նաև մեդիա-գործիքներին, նշեց, որ առաջնորդները փնտրում են հնարավորություն և կիրառում են հմտությունները:
Այնուհետև նա բերեց անցյալի և ներկայի մի շարք առաջնորդների օրինակներ (Նելսոն Մանդելա, Մարտին Լյութեր Քինգ, Բարակ Օբամա, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քենեդի, Հռոմի պապ, Դալայ Լամա, Չէ Գևարա, Դոնալդ Թրամփ, Դաք Փրեսքոթ, Կոմիտաս, Եղիշե Չարենց, Հենրիխ Մխիթարյան), նշեց նրանց բնորոշ հատկանիշները, ներկայացրեց նրանց կատարած կարևոր քայլերը:
Ի մի բերելով ներկայացված կերպարներին բնորոշ գծերը՝ պարոն Դոշերը որպես առաջնորդի կարևոր հատկանիշներ առանձնացրեց բանակցելու կարողությունը, ուժը իմաստուն կերպով օգտագործելը և այլոց ոգեշնչելը, հզորացնելը:
Դասընթացի երկրորդ հանդիպումը տեղի կունանա ս.թ. հոկտեմբերի 22-ին: