2023թ. մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը և դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը:

Հյուրերը հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ, քննարկեցին երկկողմ համագործակցության մոտակա ծրագրերը:

2023թ. փետրվար ամսից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկած «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Ն.Գրիգորյանը և Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դեցենտ Վ.Աղաբաբյանը, իրականացվել են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է զարգացնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու ուսանողների հմտությունները, բարելավել հայերենով պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հոդվածները և ստեղծել նորերը:

Իրականացվող մասնագիտական պրակտիկաների շնորհիվ ուսանողները ներգրավվում են խմբային աշխատանքներում, հավաքագրում և համակարգում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին տեղեկությունները, իրականացնում են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից կատարվող աշխատանքները, վերլուծեցին նրանց պատրաստած նյութերը և հեղինակներին տրամադրեցին անհրաժեշտ խորհրդատվություն:

Spread the article
©2023 All rights reserved.