General information
Date
22 February, 2020
Document type
Կանոնադրություն
Receiving body
Scientific advice
Document number
43/12
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի կանոնադրություն
Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժինը /այուհետ՝ բաժին/ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի /այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ/ կառուցվածքային ստորաբաժանում է:
Բաժինը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի և սույն կանոնադրության հիման վրա:
Բաժինը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ), կլոր կնիք և անհատականացման այլ միջոցներ:
Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև բաժնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից՝ մասնաճյուղի տնօրենի ներկայացմամբ: