General information
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության կարգ
1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության կարգն ու պայմանները։
2. Սույն կարգի իրավական հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության օրենքները, կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007թ․ դեկտեմբերի 6-ի թիվ 1193-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը», ԵՊՀ ԻՄ կանոնադրությունը և այլ իրավական ակտեր։
3. Մագիստրոսական կրթական ծրագիրը իրականացվում է, եթե առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը 10-ից պակաս չէ։
4. Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (այսուհետ՝ ՄՈԳ) նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանվում է ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով։