ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) հիմնադրվել է 2002 թվականի հունվարին: Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ ինքնավար ստորաբաժանում է: Այն մասնաճյուղի ուսանողներին միավորող ներկայացուցչական մարմին է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությանը, ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ կանոնադրությանը և աշխատակարգին համապատասխան:

Այն նպաստում է ուսանողության կրթական, գիտական, ստեղծագործական և հոգևոր-մշակութային զարգացմանը: Կազմակերպում է գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ և այլ տիպի միջոցառումներ: ՈՒԳԸ անդամները մասնակցում են Հայաստանում անցկացվող բազմաբնույթ սեմինարների, մրցույթների, գիտաժողովների:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն նաև հրատարակում է ուսանողների գիտական աշխատանքները: Ընկերությունն իր կառուցվածքային սկզբնական օղակներն ունի ֆակուլտետներում:

Ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախագահներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի, իսկ մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահը` ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի անդամներ են:

Հիմնադրումից սկսած` ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը ղեկավարել են Էդիտա Սիմոնյանը (2002թ.), Ասպրամ Կիսկինյանը (2004թ.), Նարեկ Սահակյանը (2005թ.), Արթուր Էդիլյանը (2007թ.), Շահեն Հախվերդյանը (2008թ.), Նաիրի Սահակյանը (նոյեմբեր 2009թ.), Սլավիկ Ալավերդյանը (փետրվար 2012թ.), Արա Հովսեփյանը (սեպտեմբեր 2013թ.), Ալբերտ Զուրաբյանը (մարտ 2015թ.), Հրանտ Ղարագյոզյանը (հոկտեմբեր 2017թ.), Մեդորա Ասիլյանը (փետրվար 2020թ.), Անի Թիրաբյանը (փետրվար 2022թ.) 2024թ-ից ՈՒԳԸ նախագահն է Սիրանուշ Աբազյանը:

Ընկերությունը իր գոյության ընթացքում կազմակերպել է շուրջ 20 գիտաժողով, հարյուրից ավելի գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, ինտելեկտուալ խաղի շուրջ 40 առաջնություններ, տասնյակ սեմինարներ, քննարկումներ, կինոդիտումներ և այլ տիպի միջոցառումներ: Տպագրել է «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված» մասնաճյուղային ուսանողական գիտաժողովի զեկուցումների ժողովածու (2010թ.), Ուսանողական զեկուցումների շարք (2011թ.), «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» ինտելեկտուալ խաղի հարցերի ժողովածու (2011թ.), «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2017թ.), ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2020 թ․)։

...

Contacts

Հասցե՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 1, 4001,  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Կիրառական արվեստի ֆակուլտետ, 1-ին հարկ

Հեռախոս՝ (+374) 94-55-75-23,

Էլ. փոստ՝ UsGitIB@ysu.am, sssysuib@gmail.com

©2023 All rights reserved.